Զինծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը


17:54 , 16 դեկտեմբեր, 2025
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 4 դեմ և 20 ձեռնպահ ձայներով: