ՔՊ-ական Ղահրամանյան Նարեկը՝ Բաքվի ազգային շահերի պաշտպան


15:16 , 16 դեկտեմբեր, 2025
ՔՊ-ական Ղահրամանյան Նարեկը, արձագանքելով Նիկոլի կողմից արցախահայերի վերադարձի իրավունքի ու ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակվելու միջև դրվող հավասարության նշանի խնդրին, նախ՝ չի ընդունել փաստը, որ Իլհամի կողմից ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը արհեստածին է, ապա՝ միանգամայն բնական է համարել թուրքերի պահվածքը, երբ ի պատասխան արցախահայերի վերադարձի վերաբերյալ պահանջի Բաքուն բարձրացնում է ադբեջանցիների վերադարձի հարցը: «Ինչի՞ համար պտի իրանք էդ հարցը չբարձրացնեն, ինչի՞ համար պետք ա լռեն: Օրինակ՝ մի հատ հարց է առաջանում էլի»,-տարակուսել է Նարեկը:

ՔՊ-ականը փաստացի արդարացրել է Ադրբեջանին՝ այդ երկրի հակահայկական քաղաքականության պատճառ դարձենլով արցախցիներին. Նարեկը չի ընդունում ակնհայտ փաստը, որ Իլհամի նախաձեռնությամբ ձևավորված «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը ստեղծվել է Հայաստանի նկատմամբ տարածքային ու ժողովրդագրական պահանջներ ձևակերպելու նպատակով: նրա կողմից արտահայտված մտքի առանցքային վտանգը այսպես կոչված հայելային կեղծ հավասարության լեգիտիմացումն է. նա ստորագրում է թշնամու առաջ քաշած թեզի տակ՝ դրան հաղորդելով լեգիտիմություն մի դեպքում,երբ արցախահայերը իրենց պատմական հայրենիքում ենթարկվել են էթնիկ զտման և բռնի տեղահանման, մինչդեռ ադրբեջանցիների վերադարձի թեման Բաքվի կողմից օգտագործվում է որպես տարածքային նկրտումների համար գործիք։

Ինչ վերաբերում է Նարեկի՝ մուննաթախառը տոնով ձևակերպված հարցին, ապա այն արտահայտում է ոչ միայն Նարեկի, այլև ողջ ՔՊ-ի էությունը. ամբողջ ՔՊ-ն Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանն է՝ ՀՀ ԱԺ-ում՝ պատրաստ զոհաբերել ճշմարտությունը և ազգային շահը՝ հանուն Նիկոլի աթոռի: