14:26 , 16 դեկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Ե՛վ զենք ենք առնում, և՛ ասֆալտ ենք սարքում, և՛ դպրոց և մանկապարտեզ ենք կառուցում, և՛ բուժհաստատություն: Այդ գումարները ոչ միայն վարկային համաձայնագրերով է գեներացվում, այլև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն չթալանելով, չմսխելով է գեներացվում: Այս մասին Ազգային Ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
«Այդ գումարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ պատգամավորի դղյակ չի դառնում, նախարարի դղյակ չի դառնում, կուսակցության ղեկավար, վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը չի դառնում դոլարային միլիոնատեր, որ վաղն էլ վախենա ապօրինի գույքի բռնագանձումից»,-նշել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: