12:11 , 16 դեկտեմբեր, 2025Դուք հիշատակել եք աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող մի քանի գործընթացի մասին։ Սակայն որպես ամենագլխավոր սպառնալիք, ես կառանձնացնեի Եվրամիության գործողությունները, կամ ավելի ճիշտ՝ այն էլիտայի գործողությունները, որը զավթել է իշխանությունը Բրյուսելում և փորձում է ենթարկեցնել ազգային կառավարություններին, հայտարարել է Սերգեյ Լավրովն Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում։
«Եվրոպան բազմիցս դարձել է բոլոր չարիքների աղբյուրը, խորը ճգնաժամերի «ծնունդը», - հավելել է Լավրովը։
«Այժմ, ցավոք, Եվրոպան կրկին փորձում է բոլորին թելադրել իր պայմաններն ու ցանկությունները, որոնք, ըստ երևույթին, կապված են ուկրաինական ճգնաժամի հետ», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը բացատրել է, որ Բրյուսելը ստիպում է ԵՄ անդամ պետություններին անտեսել սեփական ժողովուրդների շահերը, մերժել եվրոպական երկրներում անցկացված ընտրությունների և հանրաքվեների արդյունքները և ենթարկվել կոլեկտիվ Բրյուսելի բյուրոկրատիային, որին ոչ ոք չի ընտրել, և որի կազմը որոշվում է օրինական ընտրված ազգային կառավարությունների միջև փոխզիջումներով։