Քաղաքական ժողո՞վ, թե՞ նախընտրական քեֆ․ «Հրապարակ»
10:26 , 16 դեկտեմբեր, 2025
Իշխող թիմում նախատոնական հավաքի են պատրաստվում` դեկտեմբերի 27-ին ԱԺ «Քաղպայմանագրի» ֆրակցիան, կառավարության կուսակցական անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՔՊ-ական ՏԻՄ ներկայացուցիչները հավաքվելու են Արտաշատում։
Նախնական որոշմամբ՝ հավաքի վայր է ընտրվել Արտաշատի ճանապարհին վերջերս բացված «Ադանա» ռեստորանը: Իսկ թե ինչ բնույթ կունենա հավաքը՝ կլինի միայն տարեվերջյան քեֆ-ուրախություն, թե նաեւ քաղաքական ժողով, այս պահին հայտնի չէ: Թեպետ իշխանականները չեն բացառում, որ երկուսը մեկում արվի: Չէ՞ որ քաղաքական ժողովների ժամանակ քննարկում են տվյալ պահին ակտուալ հարցեր, ինչն անգամ տոնական հավաքներին հնարավոր չի լինում շրջանցել։