Նիկոլն ինչ էլ ասի-չասի, մարդիկ տեսնում են՝ ինչ է կատարվում
15:20 , 15 դեկտեմբեր, 2025
Հայտարարելով, որ Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ՝ Նիկոլը միաժամանակ վստահեցրել է՝ վարչապետի կարգավիճակում չի պատրաստվում միջոցներ ձեռնարկել՝ սահմանելու մարդկանց հավատը՝ հիմնված որևիցե տեքստի կամ մեթոդաբանության վրա:
Նիկոլի հայտարարությունն ուշագրավ է հնչում՝ հատկապես այն ամենի ֆոնին, ինչ որ նա անում է այսօր եկեղեցու հետ. ուժայինենրին լարել է եկեղեցու վերաբերյալ իր օրակարգը չկիսողների դեմ, եկեղեցուն նոր կանոնագիրք է ընդունել տալիս՝ անձամբ ասելով՝ որը որից հետո է, ինչ պետք է գրված լինի այնտեղ, իր ենթականերին ու թիմակիցներին իր հետ միասին տարբեր կեղեցիներ է տանում ու քաղաքական նպատակներով մասնակցում Պատարագների և այլն:
Հարց է առաջանում՝ վարչապետի կարգավիճակում հոգևոր աշխարհ մուտք գործելն է՛լ ինչպե՞ս է լինում, է՛լ ի՞նչ պետք է անի, որ համարի, որ հենց որպես վարչապետ է եկեղեցու գործերին միջամտում:
Համարի-չհամարի, ժողովուրդը տեսնում է՝ ինչ է տեղի ունենում,ով ինչպս է իր կարգավիճակը չարաշաւոյւմ, ում պատվին: