15:26 , 15 դեկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու գործընթացն առևտրային գաղտնիք է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այն, ինչ հաստատել եմ, այդքանն է, ավել բան չեմ կարող ասել։ Առևտրային գաղտնիք է»,-ասել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ Դոհայում կազմակերպված ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: