09:18 , 14 դեկտեմբեր, 2025Դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառի մոտ տեղադրված ամանորյա զարդարանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ ճշտվում են արդյոք շենք-շինությունների տանիքներ կամ տուժած քաղաքացիներ կա՞ն, թե ոչ։
Քաղաքապետ Կ․ Եղիազարյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ չի եղել այնպիսի խնդիր, որ իրենք չլուծեն ու Ապարան քաղաքի Ամանորը ամենալավն է լինելու։




