Մանկական եվրատեսիլ 2025–ում հաղթեց Ֆրանսիան․ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը զբաղեցրեց 4-րդ տեղը


22:32 , 13 դեկտեմբեր, 2025
Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող Ալբերտն իր Brave Heart երգով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Մրցույթի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուի Դելոււզեն՝ Ce Monde երգով:
Հայաստանը առավելագույն 12 միավոր ստացավ Մալթայի, Ուկրաինայի, Վրաստանի ժյուրիի կողմից:
Ալբերտը հեռուստադիտողի կողմից ստացավ 58 միավոր:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Մալթային:
Հավելենք, որ մեր պատվիրակի երգի և տեսահոլովակի թողարկումից հետո նրան համարում էին այս տարվա մրցույթի ֆավորիտներից մեկը։ 
Մրցույթին այս տարի մասնակցում էր 18 երկիր՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իռլանդիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա։