Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի


20:25 , 13 դեկտեմբեր, 2025
Դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Այցի ընթացքում ծանոթացել են ԶՈՒ պահպանության թիկունքային տեղամասերում ընթացող ինժեներական և ամրաշինական լայնածավալ աշխատանքներին։