Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային


18:22 , 13 դեկտեմբեր, 2025
Բելառուս քաղաքական գործիչ Վիկտոր Բաբարիկոն հայտարարել է ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի ազատ արձակման մասին։
«Տատյանա Խոմիչը հենց նոր հեռախոսով խոսեց քրոջ՝ Մարիա Կոլեսնիկովայի հետ։ Նա ազատ է», - հաղորդել է Բաբարիկոյի Telegram ալիքը։
2021 թվականի սեպտեմբերին Մինսկի դատարանը Կոլեսնիկովային 11 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու դավադրության, դրա վերաբերյալ հրապարակային կոչեր անելու և «ծայրահեղական խումբ» ստեղծելու մեջ։ Դատավարությունն անցկացվել է դռնփակ՝ արագացված կարգով։
Կոլեսնիկովան իր դեմ առաջադրված մեղադրանքները «աբսուրդ» է անվանել։ Նա հրաժարվել է ներման միջնորդություն ներկայացնել կամ համագործակցել քննության հետ՝ ազատ արձակման դիմաց։ Նա պնդել է, որ իրեն առաջարկել են ելույթ ունենալ պետական հեռուստաալիքով, ինչպես արել է NEXTA Telegram ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը։
Մարիա Կոլեսնիկովան նախկինում աշխատել է Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբում։ Նրա ձերբակալությունից հետո ակտիվորեն մասնակցել է Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական քարոզարշավին, իսկ այնուհետև ընդգրկվել ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության կազմում։