Եթե ԱՄՆ նախագահի առջեւ հստակ դրվեր (դրվի) Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը


17:54 , 13 դեկտեմբեր, 2025
Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված։
Երկու հետեւություն մեզ համար.
1. Եթե ԱՄՆ նախագահի առջեւ հստակ, նպատակաուղղված կերպով եւ սրտացավորեն դրվեր (դրվի) Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։
2. Եթե ԱՄՆ նախագահի առջեւ հայ ժողովրդի կողմից (Հայաստանում, ամերիկահայերի, մյուս Սփուռքի) առաջ քաշվի մեր քաղբանտարկյալների ազատության հարցը, ապա մեծ է հավանականությունը որոշակի, եթե ոչ ամբողջական հաջողության։
Ի՞նչ եք կարծում, ի վիճակի՞ ենք համազգային ջանքերով այդ հարցերը բարձրացնել։
Օրինակ, ցանցային եւ պերմանենտ աշխատանքից բացի մի 30 000-ոց հանրահավաք կազմակերպել ԱՄՆ նախագահին ուղղված իմ նշած երկու հարցերի շուրջ։