Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին


15:33 , 13 դեկտեմբեր, 2025
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին․ հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։
Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ–ն առաջարկել է կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ցուցված վիրահատությունը․ սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» ԲԿ-ում։