11:49 , 13 դեկտեմբեր, 20252 օր առաջ իրենց տոնածառի լույսերը վառելու համար կազմակերպած միջոցառման ու Աշտարակի խճուղում հսկայական խցանման պատճառ դարձած Homplex մոլի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Օգտատերերից մեկի գրառման տակ քաղաքացիները բողոքում են, որ իրենց կազմակերպած համերգով ոտնահարել են մյուս մարդկանց իրավունքները, բողոքում են, որ խանութը լցված է թուրքական ապրանքներով ու շատ դժվար է ոչ թուրքական բան գտնել։ Ոմանք դժգոհում են նաև, որ միլիոններով գումար են ծախսել, բայց ամեն անցնելուց այցելուներից մեկը «թռնում» է մեքենայի դիմաց։
