Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ը կանխատեսվում է նորմայից ցածր


00:45 , 13 դեկտեմբեր, 2025
Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։