ՔՊ-ական «Եղոն» զարմացել է, որ մարդիկ զարմանում ու զարհուրում են
12:41 , 12 դեկտեմբեր, 2025
Հայտարարելով, թե Հայաստանի լրատվական դաշտի 70%-ը հորինվածք է՝ ՔՊ-ական «Եղոն» զարմացել է, թե ինչու են մարդիկ զարմանում. Նիկոլի՝ թոշակառուների թոշակը գոնե մի 10000 դրամով բարձրացնել-չբարձրացնելու մսին հայտնի հայտարարության արձագանքներն են զարմացրել Եղոյան Արմանին: Ըստ Եղոյի՝ լրատվադաշտում Նիկոլի խոսքի միայն մի հատվածն են ներկայացրե:
Հիշեցնենք, որ Նիկոլն ԱԺ-ում կիսահռետորական հարց էր բարձրացրել՝ ինչի՞ վրա պետք է 10000 դրամը թոշակառուները ծապսեն: Նա դա ասել էր, որպեսզի նսեմացնի թոշակների բարձրացման կարևորությունն իբր գովազդի առողջախահական ապահովագրության սիստեմը, որ պատրաստվում են ներդնել:
Թե ինչն է Եղոյին տարօրինակ թվացել հնչող քննադատություններում, պարզ չէ. եթե Հայաստանը սոցիալական երկիր է, եթե փողի պակաս չկա, ինչպես պարբերաբար խոստովանում են իշխանությունները, ապա թոշակառուների առողջապահական ծախսերի հարցը պետք է լուծվեր ոչ թե ի հաշիվ թոշակների, որոնք տարիներ ի վեր այդպես էլ մի դրամով չեն բարձրանում, այլ ասեք Ավինյան Տիկոյի կողմից քաղաքապետարանի աշխատակիցներին ամեն տարի բաժանվող միլիոնավոր դոլարների պարգևավճարների.մեռան բյուջեն կեղեքելով:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե թոշակառուները 10000 դրամն ի՞նչ պետք է անեն, ապա նկատենք, որ նրանք այդ փողը ծախսելու հազար տեղ ունեն: