13:11 , 12 դեկտեմբեր, 2025«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ Gallup-ի կողմից 1001 հոգու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքում 61,3 տոկոսը նշել է, որ՝ այո, Հայաստանում կան քաղբանտակյալներ, 23 տոկոսը պատասխանել է՝ չկան և 15,7 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:

«Դրական պատասխանածների 64,9 տոկոսը ասել է, որ Սամվել Կարապետյանն է քաղբանտարկյալ, 36,2 տոկոսը՝ Բագրատ Արքեպիսկոպոսը, Միքայել Սրբազանը՝ 33 տոկոսը, Վարդան Ղուկասյանը (Գյումրու քաղաքապետ)՝ 19,4 տոկոսը, Նարեկ Սամսոնյանը՝ 4,7 տոկոս, Լիդյա Մանթաշյան՝ 4,7 տոկոս, Վազգեն Սաղաթելյան՝ 3,2 տոկոս, Դավիթ Համբարձումյան՝ 2,9 տոկոս, 1,4 տոկոսը նշում է Արմեն Աշոտյան»,- ասաց նա: