«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը վերադարձրել է մրցանակը՝ Իսրայելի մրցույթին մասնակցելու թույլտվության պատճառով


09:45 , 12 դեկտեմբեր, 2025

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի հաղթող շվեյցարացի Նեմոն հրաժարվել է մրցանակից՝ Իսրայելի՝ «Եվրատեսիլ 2026»-ի մասնակցության պատճառով։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Անցյալ տարի ես հաղթեցի «Եվրատեսիլում» և դրա համար գավաթ ստացա։ Բայց այսօր ես այլևս չեմ զգում, որ այս գավաթը տեղ ունի իմ դարակում:

«Եվրատեսիլը» հայտարարում է իր նվիրվածությունը միասնականությանը, ներառականությանը և բոլորի արժանապատվությանը: Հենց այս արժեքներն են ինձ համար իմաստալից դարձրել այս մրցույթը:

Սակայն Իսրայելի շարունակական մասնակցությունը իրադարձություններին, որոնք ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովը ճանաչել է որպես ցեղասպանություն, ցույց է տալիս ակնհայտ կոնֆլիկտ այդ իդեալների եւ Եվրոպական հեռարձակողների միության ընդունած որոշումների միջեւ»,-հայտնել է նա։