«Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի հետ քննարկեցինք ռեգիոնալ հարցեր․ Աշոտյան


19:05 , 11 դեկտեմբեր, 2025
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հյուրընկալել եմ «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնին եւ իր գործընկերներին։
Իմ երկարատեւ կալանքից հետո սա մեր առաջին հանդիպումն էր Հանրապետականի համար երկարամյա եւ կարեւոր գործընկեր կառուցի հետ։
Քննարկեցինք ինչպես ներքաղաքական, այնպես էլ ռեգիոնալ եւ գլոբալ զարգացումները, պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը։