Ով է Մոսկվայում դիմավորել Փաշինյանին


16:12 , 11 դեկտեմբեր, 2025

Hraparak.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: