Դեմոկրատ թեկնածուն 30 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթել է Մայամիի քաղաքապետի ընտրություններում


17:12 , 10 դեկտեմբեր, 2025

Դեմոկրատ Այլին Հիգինսը գրեթե 30 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթել է Ֆլորիդայի Մայամիի քաղաքապետի ընտրություններում, հաղորդել է BBC-ն։

«Մայամին ընտրեց նոր ուղղություն: Դուք ընտրեցիք կոմպետենտությունը` քաոսի փոխարեն», - հայտարարել է Հիգինսը իր ընտրական տոնակատարության երեկույթի ժամանակ աջակիցների հետ խոսելիս։

Հիգինսի հաղթանակը շարունակում է դեմոկրատների վերջին հաղթանակների շարքը։ Իր հաղթանակով 61-ամյա Հիգինսը նաև դառնում է այս պաշտոնում ընտրված առաջին կինը, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նա ասել է, որ իր հաղթանակը նշանակում է առաջիկա աշխատանքի սկիզբը և խոստացել է հաղթահարել Մայամիի առջև ծառացած մարտահրավերները։

«Մենք կղեկավարենք մի քաղաք, որը պատկանում է բոլորին», - հավելել է նա։

Քարոզարշավ անցկացնելով ներգաղթի և մատչելի բնակարանաշինության հարցերի շուրջ՝ նա փորձել է հակադրել իր ղեկավարման ոճը Թրամփի ոճին։

«Թրամփը և ես շատ տարբեր տեսակետներ ունենք այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք մեր բնակիչներին, որոնցից շատերը ներգաղթյալներ են», - ասել է Հիգինսը El Pais-ին տված հարցազրույցում։