Ազատություն Բաքվում պահվող հայերին. ՀՅԴ երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց


15:56 , 10 դեկտեմբեր, 2025

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:

Ակցիայի նպատակն է միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել Բաքվում ապորինաբար պահվող հայ ռազմագերիների ոտնահարված իրավունքներին:

«21-րդ դարում  տեղի է ունենում կեղծ դատավարություններ հայ ռազմագերիներ դեմ, որտեղ խախտվում են նրանց իրավունքները: Ինչպես նաև հայ ռազմագերիների պահման պայմանների վերաբերյալ հասանելի տեղեկությունները ցույց են տալիս մի շարք հիմնարար խնդիրներ: Օրնակ երբ գերիները զրկված են ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորությունից, ինչն իր հերթին խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր պայմանններից մեկը: Գերության ընթացքում բոլոր հայ գերիների իրավունքները սահմանափակված են: Ինչպես նաև հայ ռազմագերիները հնարավորություն չունեն այցելությունների, կա նաև փաստաբանի լիարժեք հասանելիության բացակայություն, առողջության վիճակի  վերաբերյալ տեղեկատվության բացակայություն, ինչպես նաև գործերի քննության ընթացքում գերիների իրավունքների ոչ պատշաճ ապահովում»,-հայտարարվել է ակցիայի ժամանակ:

Հավաքված քաղաքացիները կոչ են անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանն անմիջապես միջամտել այս հարցին, և պահանջել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին ազատում: Ինչպես նաև քաղաքացիները պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ի և միջազգային հանրության կողմից գնահատվեն հայ ռազմագերիների դատավարությունները: