Վրթանես Սրբազանի քայլը սպասելի չէր, Եկեղեցին գնահատականը տվել է, մեր խոսելն արդեն ավելորդ է. Արցախի Աժ նախագահ


15:41 , 10 դեկտեմբեր, 2025

Արցախի Աժ նախագահ Աշոտ Դանիելյանը կարծում է, որ անընդունելի է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կատարած արշավը: Նշում է, որ պետք է եկեղեցուն հանգիստ թողնել, քանի որ հստակ սահմանադրությունով նշված է՝ պետությունը և եկեղեցին անջատ են:

«Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի քայլը սպասելի չէր , և Հայ Առաքելական Եկեղեցին գնահատականը տվել է այդ հանդիպման մասին: Կարծում եմ մեր կողմից գնահատական տալը այստեղ ավելորդ են»,-ասել է Արցախի ԱԺ նախագահը:  

 Աշոտ Դանիելյանը խորհուրդ է տալիս հանգիստ թողնել Հայ Առաքելական Եկեղեցուն: