14:08 , 10 դեկտեմբեր, 2025ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:
Քննությունները կանցկացվեն՝
Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»
Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա»
Հունվարի 14-ին՝ «Հայոց պատմություն»
Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: