2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված. Թուրքիայի արտգործնախարար


09:56 , 10 դեկտեմբեր, 2025

2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

«Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և կխրախուսենք կողմերին օգտվել ի հայտ եկող պատմական հնարավորությունից», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։