Ադրբեջանի հետ խաղաղությունն առավելություն է բերում ՀՀ-ին, Ադրբեջանին, Հարավային Կովկասին, նաև՝ ԵՄ-ին․ Նիկոլ Փաշինյան


21:59 , 9 դեկտեմբեր, 2025

Այս այցը պատմական է։ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։

«Գերմանիան ՀՀ հիմնական գործընկերներից է ԵՄ-ում, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմամբ»,-նշել է նա։

Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն առավելություն է բերում ՀՀ-ին, Ադրբեջանին, Հարավային Կովկասին, նաև՝ ԵՄ-ին։

«Հույս ունեմ և համոզված եմ, որ կհասնենք ՀՀ-Թուրքիա սահմանների բացման կետին, դա նշանակում է ուղիղ կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ»,-նշել է նա։