«Մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքը կարևոր դեր է խաղալու». Ալի Ասադով


14:56 , 9 դեկտեմբեր, 2025

168.am-ը գրում է․

Մոտ ապագայում «Զանգեզուրի միջանցքը» կարևոր դեր կխաղա՝ հաղորդակցության նոր ուղի դառնալով ինչպես «Միջին միջանցքի» այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում, այսօր Ադրբեջանի խորհրդարանում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Ալի Ասադովը։

«Մեր երկիրն ակտիվորեն զարգացնում է միջազգային տրանսպորտային միջանցնքները, ժամանակակից ենթակառույցներ է ստեղծում»,- ասել է ադրբեջանական կառավարության ղեկավարը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շաբաթ օրը Դոհայի ֆորումի ժամանակ ընդգծել էր, որ Երևանի համար միջանցք տերմիննն անընդունելի է։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ TRIPP-ը շատ օգուտներ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև բիզնեսներին, տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին: