Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին


14:12 , 9 դեկտեմբեր, 2025

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա:

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն: