Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են. ՆԳՆ
12:56 , 9 դեկտեմբեր, 2025
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են: