15:44 , 8 դեկտեմբեր, 2025Այսօր Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն: Այն փաստը, որ մեր ժողովուրդները դարեր շարունակ ապրել են միասին, հատուկ նշանակություն է տալիս երկու երկրների միջև հարաբերություններին։ Գոհունակություն հայտնելով վերջին շրջանում կապերի ակտիվացման կապակցությամբ՝ նա ընդգծել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելությունները նպաստել են համագործակցության հետագա ընդլայնմանը», - նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ իրանական պատվիրակության այցը կլինի հաջող և արդյունավետ։