Նիկոլական տգիտության ու պոպուլիզմի միախառնում
15:10 , 8 դեկտեմբեր, 2025
Նիկոլը, որ հայ եկեղեցին հռչակել է՝ 301թ.-ին պետության կողմից ստեղծված ինստիտուտ, նաև առաջարկել է Պատարագից առաջ հնչեցնել Հայաստանի պետական օրհներգը՝ իր այդ առաջակությունը հիմնավորելով պատարագի ժամանակ հնչող աղոթքներից մեկի տեքստում տեղ գտած «վերին պետության» մասին հատվածով: Ըստ Նիկոլի՝ օրհներգի հնչելը կարձանագրի «վերին ու ներքին պետությունների» միջև կապը, ինչպես նաև պետք է քննարկվի Հյաաստանի պետական դրոշը եկեղեցիներում կամ դրանց տարածքներում տեղադրելու հարցը:
Նիկոլը փորձել է ներկայանալ որպես պետություն–եկեղեցի կապի ամրապնդման ջատագով՝ իրականում, սակայն, եկեղեցու ինքնավարության և հոգևոր հեղինակության դեմ ինստիտուցիոնալ հարձակում գործելով: 301-ին տեղի ունեցածի նենգափոխումն ու դրա միջոցով հայոց եկեղեցու առաքելահաստատ լինելու փաստը հերքելը, Պատարագի ժամանակ պետական օրհներգի հնչեցման և եկեղեցիներում դրոշի տեղադրման պահանջները փորձ են՝ եկեղեցու վրա սեփական իշխանությունը տարածելու ու հայոց եկեղեցու բանալիները թուրքերին հանձնելու: Ինչ վերաբերում է օրհներգի հնչեցման միջոցով «վերին ու ներքին պետությունների միջև» կապի ամրապնդմանը, ապա նկատենք, որ գործ ունենք նիկոլական տգիտւթյան ու պոպուլիզմի միախառնման հետ: Նիկոլը եկեղեցին փորձում է դարձնել միտինգի վայր, որտեղ կփառաբանվի ՔՊ-ական իշխանությունը: Մինչդեռ եթե իսկապես ցանկանար կապ հաստատել «երկնային ու երկրային պետությունների» միջև, ապա հարկ էր, որ նախևառաջ հրաժարվեր թուրքերին ծառայելու իր պարտականությունից՝ փրկելու Հայաստանը հայ եկեղեցու թշնամիների ձեռքից, կրթելիս էլ հրաժարվեր թուրքական նարատիվներից, այլ ոչ թե հենց ամենասկզբից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից հաներ՝ ինչ-որ պատրվակներ հորինելով: