Արդեն 8 ամիս մեր հանրային դաշտը զբաղված է այս վտանգավոր քննարկումներով, իսկ զուգահեռ իրականության մեջ մեր պետության դեմ մշակվում են ամենավտանգավոր զավթnղական ծրագրերը. ադրբեջանագետ


15:26 , 8 դեկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Ամենաբարդ «հոգևոր փակուղու» մեջ հայտնված գերագույն գլխավոր «ստատուսագիրը» իր ամեն հերթական քայլով ու գրառումով ապացուցում է, որ իր նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողելը։ Դաշտ են նետվում ամենաանհեթեթ, անիմաստ մտքերը, հանրային դաշտը նորովի է փոթորվում այս հակապետական ու հակաեկեղեցական օրակարգերով, պետությունը թե՛ ներսից, թե՛ դրսից միայն վնաս է կրում այս ամենի հետևանքով։ Զուտ հիշեցնեմ, որ «ստատուսագիրը» դեռևս հուլիսի 23-ի իր գրառումով Ամենայն հայոց Կաթողիկոսին առաջարկում էր փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանա»-ով, այնուհետև նախատեսում էր եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի մեջ, և ապա միայն նախատեսում էր կաթողիկոսական ընտրություններ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: