Քաջարանում ֆրանսիական մշակութային կենտրոն կստեղծվի


14:11 , 8 դեկտեմբեր, 2025

Հայաստան Բողոքական Միություն» կազմակերպության ծրագրի համակարգող Էլեն Օհանջանյանի միջև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Քաջարանի համայնքապետարանից, հուշագիրը նպատակ ունի հիմք դնել Քաջարան քաղաքում ֆրանսիական մշակութային կենտրոնի ստեղծմանը՝ ամրապնդելով կողմերի համագործակցությունը ֆրանսերենի խթանման, կրթական, մշակութային և միջմշակութային ծրագրերի զարգացման ուղղությամբ։ 

Կենտրոնը նախատեսվում է դարձնել ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային միջոցառումների, հանդիպումների, արվեստի ծրագրերի և ֆրանսիական մշակույթի տարածման կարևոր միջավայր։  

Նախապատրաստական փուլում նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն, ընտրել կենտրոնի հնարավոր տեղակայման վայրը, մշակել կառավարման և ֆինանսավորման մոդելներ, ինչպես նաև կազմել ապագա պայմանագրի նախագիծ։ 

Աշխատանքների ընդհանուր համակարգումը վստահված է Քույր քաղաքների ցանցին, մինչդեռ տեղական տեխնիկական համակարգումն իրականացնում է SPFA կազմակերպությունը։ Սեն-Շամոն քաղաքը պարտավորվում է տրամադրել մասնագիտական, լեզվական և մշակութային աջակցություն՝ ներգրավելով իր կրթական ու մշակութային կառույցներին և գտնելով հնարավոր ֆրանսիացի գործընկերներ։ 

Քաջարան քաղաքը պարտավորվում է ապահովել կենտրոնի համար տարածք, անհրաժեշտ թույլտվություններ, աջակցել օպերատոր կազմակերպությանը, ինչպես նաև մասնակցել ուսուցիչների ընտրության և ֆինանսավորման մոդելի մշակման գործընթացներին։ Կենտրոնի առաքելությունները ներառում են ֆրանսերեն դասընթացների անցկացումը, մշակութային ու կրթական նախաձեռնությունների կազմակերպումը, դպրոցական ու մասնագիտական փոխանակումների խթանումը, ֆրանսախոս ռեսուրսների մատչելի միջավայրի ստեղծումը և երիտասարդությանը նպատակաուղղված ծրագրերի զարգացումը։ 

Նախապատրաստական փուլը ղեկավարվելու է համատեղ կոմիտեի կողմից, որը պարբերաբար նիստեր կգումարի՝ ապահովելով գործընթացի համակարգված և թափանցիկ ընթացքը։ Ֆինանսական պարտադիր պարտավորություններ այս փուլում չկան, և յուրաքանչյուր կողմ հոգում է իր ծախսերը, մինչդեռ կենտրոնի բյուջեն ներառվելու է վերջնական համաձայնագրում։