Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով


11:12 , 8 դեկտեմբեր, 2025

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 8-ի գիշերը, 9-ի երեկոյան, 10-ին, 12-ին սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-12-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: