Ըստ Գեղամ Նազարյանի՝ օդի աղտոտվածության վերաբերյալ օնլայն ցուցանիշները սխալ են


14:20 , 7 դեկտեմբեր, 2025

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

«Այն, որ Երեւանում օդը կեղտոտ է, գաղտնիք չէ, բայց...

Շատերս նայում ենք մեր հեռախոսների համապատասխան ցուցանիշին ու ասում` այո, կեղտոտ է։

Այս պահին Աճարկուտ գյուղում եմ։ Այստեղ օդը կատարյալ մաքուր է։ Ավելի մաքուր լինել չի կարող, բայց եթե հավատամ հեռախոսիս ցուցանիշին, ապա օդը կեղտոտ է, նույնիսկ շատ կեղտոտ։

Այսպիսով, ուշադրություն մի դարձրեք հեռախոսային ցուցանիշներին եւ վստահեք բացառապես ձեր թոքերին, աչքերին եւ մարմնին։

Իսկ թե ինչու են մեզ խաբում, մնում է կռահել»,– գրել է նա։