Յոթ Վերք եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մուշի բաժին․ ՆԳՆ


14:09 , 7 դեկտեմբեր, 2025

Միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ մեկ անձ տարածքից հեռացվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով Գյումրիի Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացուն բերման ենթարկելու մասին տեղեկություններին։ 

«Եվս մեկ անձ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածով (Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) նախատեսված արարք կատարելու համար տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մուշի բաժին, իրականացվում է վարչարարություն։ Ձերբակալվածներ չկան»,– նշել է նա։