16:56 , 6 դեկտեմբեր, 2025Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզում Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Լև Գ.-ն «IVECO» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդել է shamshyan.com-ը։
Վարորդը ենթարկվեl է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։