Փաշինյանի կոչով Վեհարան չեն կարող գրnhել, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Քոչարյան


14:26 , 6 դեկտեմբեր, 2025

Նիկոլ Փաշինյանը փողոցում ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, իր կոչով Վեհարան չեն կարող գրոհել, չունի հնարավորություն, եթե ունենար՝ եկեղեցու հետ ԱԱԾ-ի մեթոդով չէր աշխատի։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այդ համարձակությունը չունեցավ, հաականալով, որ սա ավելի պրոբլեմային է և փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես ժամանակին աշխատում էր КГБ-ն՝ կոմպրոմանտներով, մարդկանց գտնելով, որոնց կարող են պատին դեմ տալ և ասել՝ պետք է սա անես»,-նշել է նա: