Ուկրաինայի համար տարածքից հրաժարվելն անթույլատրելի է․ Սիրսկի


10:12 , 6 դեկտեմբեր, 2025

Ուկրաինայի համար տարածքից հրաժարվելն անթույլատրելի է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, փոխանցում է lenta.ru-ն։

«Իհարկե, մեզ համար անընդունելի է պարզապես տարածք տալը։ Ինչ է դա նշանակում ընդհանրապես՝ հանձնե՞լ մեր հողը։ Դրա համար մենք մեր տարածքը չենք տալիս»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար արդար խաղաղությունը նշանակում է «խաղաղություն առանց նախապայմանների», ինչպես նաև տարածքային հանձնման բացակայություն և հրադադար ներկայիս առաջնագծի երկայնքով։