ԱՄՆ-ում հայտարարել են Զելենսկիից ազատվելու Վաշինգտոնի ծրագրերի մասին


10:52 , 6 դեկտեմբեր, 2025

Միացյալ Նահանգները պլանավորում է ազատվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից։ Այս կարծիքը հայտնել է ամերիկացի ռազմական վերլուծաբան և նախկին հետախուզության սպա Սքոթ Ռիտերը, գրում է Gazeta.ru-ն:

Փորձագետը Ուկրաինան անվանել է Երկրի վրա ամենակոռումպացված վայրը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Զելենսկիի նախկին աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակից ազատվելուց հետո՝ այժմ պլանավորում է տապալել Գերագույն ռադան և ոչնչացնել այդ կառույցը։

«Եվ սա ստեղծում է նոր իրականություն։ Եվ, վերջին հաշվով, մենք մտադիր ենք հեռացնել Զելենսկիին, հենց որ վերջինս ստորագրի պատերազմը մեր պայմաններով դադարեցնելու համաձայնագիր»,- հայտարարել է Ռիտերը։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2024 թվականի մարտի 31-ին, սակայն չեղարկվել են երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի պատճառով։