Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին


22:42 , 5 դեկտեմբեր, 2025

24News-ի տեղեկություններով, բազմաթիվ քաղաքացիներ վաղը երեկոյան 20:00-ի սահմաններում պատրաստվում են Զվարթնոց օդանավակայանում դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որը հովվապետական այցով գտնվում է Մարսելում և այդ ժամին վերադառնալու է Հայաստան:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, կա մտավախություն, որ Վեհափառին իշխանությունները կարող են կալանավորել Երևան վերադառնալուն պես, որպեսզի կանխեն նրա մասնակցությունը դեկտեմբերի 10-12-ին եպիսկոպոսաց ժողովին: