Ո՞ւմ կամքն են կատարում պատկան մարմինները, երբ որոշում են արքեպիսկոպոս մարդու գրպանը գցել 7 տարվա վաղեմության «պլանը»


16:28 , 5 դեկտեմբեր, 2025
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է Արշակ Սրբազանին առնչվող 7 տարվա վաղեմության գործը վերհիշել իշխանությունը հենց այսօր, արդյոք հետին նպատակներով չէ՞, որ դա տեղի է ունեցել, ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը հայտարարել է, թե իշխանությունը չէ, որ հիշում է քրեական գործերի մասին. դա անում են պատկան պետական մարմինները՝ անկախ իշխանոթյունների որպիսին լինելուց:

Իսկ ո՞ւմ կամքն են կատարում այդ պատկան մարմինները, երբ որոշում են արքեպիսկոպոս մարդու գրպանը գցել 7 տարվա վաղեմության «պլանը»: Եթե Արշակ Սրբազանը կոշտ դիրքրոշում չունենար ՔՊ-ական իշխանության նկատմամբ, եթե միանար այն բարձրաստիճան հոգևորականներին, որոնց հյուրընկալել էր Նիկոլը, պատկան մարմինները նրա վրա գործ կարելո՞ւ էին, ԱԱԾ-ն սեփական հեղինակության հետ այսքան վա՞տ էր վարվելու՝ կատարելով Նիկոլի անբարո կամքը:

Նույնաբովանդակ խուսափողական հայտարարություններ միայն տխրահռչակ «բառիգը» չէ, որ հնչեցնում է. նրա մյուս թիմակիցները ևս քաղբանտարկյալների վերաբերյալ իրենց ելույթներում նույն միտքն են շեշտադրում՝ մարդկանց լրիվ հիմարի տեղ դնելով: Բայց չեն հասկանում, որ որքան շատ են «միամիտ աչքեր անում», այնքան ավելի ու ավելի է ցցուն դառնում ՔՊ-ական իշխանության նողկալի էությունը, որի գերին է դարձել այսօր հայ ժողովուրդը: