Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան


10:12 , 5 դեկտեմբեր, 2025

Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը:

«Գնում եմ վերցնեմ երկուամսյա կալանքի որոշումը: Այլ որոշում բացառվում է»,- նշել է նա:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից: 

«Դատավոր Մասիս Մելքոնյանն Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է առավոտյան ժամը 09։30-ին»,-հայտնել էր փաստաբան Արսեն Բաբայանը։