Քննչական կոմիտեն հայտնել է Արշակ սրբազանին ձերբակալելու պատճառը


18:33 , 4 դեկտեմբեր, 2025

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից: 

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին։