17:55 , 4 դեկտեմբեր, 2025
Ապացուցելու համար թե իբր Հայաստանում կոռուպցիա չկա, իսկ իրենք էլ արդարության ու անաչառության մարմնացում են՝ ՔՊ-ական «Խոզը» մատնացույց է արել «վոինի» խնամու օրինակը՝ պնդելով, թե եթե կոռուպցիա լիներ, այդ մարդը տարեկան «տրիլիոնների» տենդերներ չէր շահի, ընդհակառակը՝ հնարավորություն չէր ունենա՝ անգամ հայտ նեկայացնելու:
Ուշագրավ օրինակ է բերել Ալեքսանյան Վահագը՝ չհասկանալով, որ իր բերած օրինակն իրականում այլ բանի մասին է վկայում. ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ Նիկոլը ոչ մեկին հենց այնպես հնարավորություն չի ընձեռում՝ հաշվարկների հիմքում ունենալով քաղաքական շահը: Ամեն ինչ պարզից էլ պարզ է. «վոինի» խնամին դարձել է Կառավարության սիրելին ոչ հենց այնպես: Նիկոլն ապահովում է բիզնեսի առաջխաղացումն ու ընձեռում փող աշխատելու հնարավորություններ, իսկ փոխարենը ստանում է հեզ ու խոնարհ ընդդիմություն՝ ի դեմս խորրդարանական ընդդիմության համապատասխան թևի: Հո իզուր չէ՞ր, որ «Հայաստան» խմբակցությունն արհեստականորեն ձգձգեց իմպիչմենտի պրոցեսը, հո իզուր չէ, որ բացի անիմաստ ճղճղոցներին ոչ մի իրական պայքար Նիկոլի դեմ չի տարվում: Ամեն ինչ հստակ է՝ գործում է լուռ դաշինք, որի մի կողմում տենդերներն ու դրանց հիմնական շահառուի խնամին են, մյուս կողմից՝ երկրի հերն անիծող Նիկոլը՝ իր քաղաքական հաշվարկներով, որոնք արդարանում են: