Ռուբինյան Ռուբոն չի՞ հիշում Նիկոլի բախտորոշ վոյաժը՝ Ստեփանակերտ


15:26 , 4 դեկտեմբեր, 2025

Անդրադառնալով  հնչող մեղադրնքներին, որ ՔՊ-ն հրաժարվել է 2019-ին արված բավական լավ առաջարկությունից՝ «Լամա Ռուբոն» պնդել է, թե նման բան տեղի չի ունեցել. հայաստանյան իշխանությունները ոչ թե մերժել են որևէ տարբերակ, այլ 2019-ին ընդամենը հայտնվել են իրավիճակի գնահատման ու ծանոթացման փուլում, ուստի, ըստ Ռուբինյան Ռուբոյի, ընդդիմությունը ստում է, երբ հայտարարում է, որ իշխանությունները մերժել են առաջարկությունը:

Ռուբոն, փաստորեն, Նիկոլի ստեփանակերտյան բախտորոշ վոյաժը մոռացել է, վոյաժ, որ տվեց Իլհամին ակնհայտ հիմքեր՝ հայ ժողովրդի գլխին աղետ բերելու: Հարց՝ «իրավիճակին ծանոթացող» Ռուբոյին՝ ո՞վ և որտեղ Արցախը հենց 2019-ին հռչակեց՝ Հայաստան՝ այդպիսով գերտերություններին ուղերձ հղելով,որ մերժում է փոխզիջումային ցանկացած տարբերակ: Նիկոլի «Արցախը Հայաստան է և վերջ»-ը ոչ այլ ինչ էր, քան 2019-ին գոյություն ունեցող առաջարկի մերժում՝ պոպուլիզմի տգեղ դրսևորմամբ. Նիկոլը վախեցավ, որ եթե գնա խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհով, իշխանությունը կարող է կորցնել, իսկ իր տերերի պլաններն էլ կարող են ձախողվել. Նազարյան Լենան էր, չէ՞, անկեղծորեն սա խոստովանել: