Միհրան Պողոսյանի գործով ձերբակալվածներ կան


15:12 , 4 դեկտեմբեր, 2025
ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։ Այս մասին լրատվամիջոցներին ասել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են: