Գռզոյին ինչ-որ մարդիկ երաշխիքներ են տվել. ովքե՞ր


12:50 , 4 դեկտեմբեր, 2025

Մեկնաբանելով ՔՊ ցուցակում չընգրկվելու վերաբերյալ իր որոշումը՝ Գռզոն հայտարարել է, թե չի ցականում ԱԺ-ում ավելորդ ժամանակ ծախսել, քանի որ իրավիճակն է՛լ 2021-ի իրավիճակը չէ: Պարզվում է՝ Գռզոն կարող է ստեղծագործական աշխատանք կատարել՝ դասախոսել, նոր մտքեր գեներացնել և այլն:

Անայի սրտի օլիգարխը խոստովանել է, որ ԱԺ-ում աշխատանքն իր համար բալաստ է, որը շալակելը նրան այնքան էլ հաճույք չի պատճառել. Գռզոյի ռեսուրսները, ըստ եևույթին, պետք էին ՔՊ-ի համար ճգնաժաային իրավիճակը հաղթահարելու ու քաղաքականապես ամրանալու համար, և քանի որ այդ ծանր շրջանը Գռզոն ավարտված է համարում, իր միսիան էլ՝ հաջողված, որոշել է գնալ վաստակած հանգստի ու մի ուղղությամբ կենտրոնանալ՝ փող շինելու ու է՛լ ավելի հարստանալու՝ տեսախցիկներից ու լրագրողներից հեռու:

Այստեղ, սակայն, ամենաուշագրավը մեկ այլ բան է՝ Գռզոյի՝ ՔՊ-ի ապագայի վերաբերյալ ունեցած հավատը: Ո՞վ է նրան երաշխավորել, որ 2026-ին ՔՊ-ն չի կանգնի նույնպիսի խնդիրերի առաջ, ինչ՝2021-ին՝ հաշվի առնելով գռզոների հանդեպ հանրային ատելության մակարդակը: Գռզոյին ակնհայտորեն ինչ-որ մարդիկ երաշխիքներ են տվել, բայց թե կոնկրետ ովքեր, կարելի է միայն ենթադրել. տվողները թերևս տեղացիներ չեն: