11:31 , 4 դեկտեմբեր, 2025
Տեր Ռուբենին շատ բան չի մնում անելու․ (եթե այլ տարբերակ չունի) մնում է խոստանա ու խախտի խոստումը, անակնկալի բերելով բոլոր նրանց, ովքեր իրենցից գոհ պիտի կանգնեն խորանի առաջ՝ մտածելով, որ իրենք արդեն հաղթած են։
Այս պահին գնդակը Տեր Ռուբենի դաշտում է։ Քահանային միայն մի բան կարող եմ հիշեցնել. դու ապրում ես մի քաղաքում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, եւ չեմ կարծում, որ այդպես ավելի հետաքրքիր կլինի, երբ ժամատուն-մեռելտուն մատով ցույց տան մեկին, ով դրժած կլինի իր ուխտը Աստծո եւ մարդկանց առջեւ։
Կարծում եմ՝ Տեր Ռուբենը խոհեմություն կցուցաբերի։ Միեւնույնն է՝ Վեհափառի կամ Առաջնորդի անունը չհնչեցնելով՝ իրենց հարկն ու պատիվը չի ընկնելու, եթե չբարձրանա։ Այնպես որ՝ անիմաստ տեղ օծումիդ անարգանք չբերես, եղբայր։ Դա քեզ պետք չի, մեզ՝ առավել եւս։