00:27 , 4 դեկտեմբեր, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել։
Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա):
Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ալժիրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կահիրե): Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակել է նաև Էրիթրեայի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Սերոբ Բեջանյանը նշանակվել է Բրունեյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։